«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Կրկին չկա «մենք»-ի ընկալում

Կրկին չկա «մենք»-ի ընկալում
28.09.2024 | 13:44

«Տվեք մեզ մի օր լացելու համար, որ լացենք ու գնանք մեր գործերին»:

Այս ապրելակերպը, որ համատարած է դարձել, քանդում ու ավիրում է:

Ի՞նչ գործեր ունեք այս նավի վրա, եթե նավը խորտակվում է։ Բոլորիս թիվ մեկ գործը նավի նորոգումը պետք է լինի, բայց, ցավոք, կրկին չկա «մենք»-ի ընկալում, կա «ես»-ը՝ իր բազում ճառագայթներով, իր չկամ խեղճությամբ։

Լացեք ու գնացեք ձեր գործերով՝ նավը թողնելով ինքնանորոգման:

Գեղամ Օհանյան

Դիտվել է՝ 1585

Մեկնաբանություններ